Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով մեկ շաբաթում 16 մարդ է մահացել, 98–ը` տուժել

Ուկրաինական հրետակոծության հետևանքները
Մարզպետի խոսքով՝ իշխանությունները պատրաստվում են 9 հազար երեխայի տարհանել այն շրջաններից, որոնք ամենաշատն են տուժել ուկրաինական գնդակոծություններից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Բելգորոդի մարզում մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական հրետակոծության հետևանքով 16 մարդ է մահացել, տուժել՝ 98-ը։ Մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն այդ մասին հայտնել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության նիստում:
Նա նաև տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի հերթական գնդակոծության հետևանքով մի աղջիկ զրկվել է ձեռքից:
Բելգորոդի հերթական հրետակոծության ժամանակ ևս մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 11-ը վիրավորվել են
Գլադկովի խոսքով՝ իշխանությունները պատրաստվում են պարբերաբար գնդակոծվող շրջաններից ժամանակավորապես դուրս բերել 9 հազար երեխայի։ Աշխատանք է տարվում մյուս մարզերի ղեկավարների հետ։ Արդեն մարտի 22-ին 1200 երեխա կարող է մեկնել Պենզա, Տամբով և Կալուգա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ՀՕՊ միջոցները մարզի երկնքում խոցել են չեխական RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ինը արկ:
Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում