Շիրակի մարզպետարանի երկու աշխատակիցները կալանավորվել են

Մարզպետարանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են։
Մարզպետարանի աշխատակիցները ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն վարչության աշխատակից։