ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Բրիտանական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ մահացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3–րդը։
Բրիտանական առաջատար ԶԼՄ-ներում և Բուքինգհեմյան պալատի պաշտոնական կայքում այս տեղեկությունը դեռևս չկա:
Նշենք, որ Չարլզ 3–րդի մոտ փետրվարին քաղցկեղ էին ախտորոշել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լուրը կեղծ է։
ԶԼՄ–ները գրել էին Չարլզ III-ի մահվան մասին՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի կողմից իբր հրապարակված փաստաթղթին, բայց պարզվել է, որ այն կեղծ է։
Կեղծ «փաստաթուղթը»
© Photo
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացավ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում: Արքայազն Չարլզը թագավոր դարձավ` վերցնելով Չարլզ III անունը, նրա կինը` Կամիլան, ստացավ թագուհի-կոնսորտի կարգավիճակ։ Չարլզ 3-րդի և նրա կնոջ թագադրման արարողությունը տեղի ունեցավ 2023–ի մայիսի 6–ին։