Ղրիմում երկաթուղու վրա ահաբեկչություն է կանխվել. մանրամասներ

Ձերբակալվածից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնք պարունակում են նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ։
Sputnik
Ղրիմում ահաբեկչություն է կանխվել։ Ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ, որը պատրաստվում էր հրկիզել երկաթուղու ռելեի պահարանը ռազմական փոխադրումները խափանելու համար։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն:
«Սիմֆերոպոլում անցկացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1999 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որն ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նախապատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել` հրկիզելով «Ղրիմի երկաթուղի» պետական ձեռնարկության ռելեային պահարանը՝ ռազմական փոխադրումները խափանելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնք պարունակում են նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ:
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ։
ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություններ է կանխել Մոսկվայում և Կարելիայում
Փաստաթղթավորվում է նաև մի կնոջ մասնակցությունը պետական դավաճանությանը։ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածն այդ հանցանքի համար ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է նախատեսում: