ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներից մի քանիսն արդեն իրենց ընտրությունը կատարել են՝ քվեարկելով ՌԴ նախագահական ընտրություններում։
ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը Երևանի դեսպանատան շենքում
© Sputnik / Aram Nersesyan
Առավոտյան ուղիղ 8։00-ին Երևանում և Գյումրիում բացվել են ընտրատեղամասերը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասում քվեարկեց նաև մեր երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը ՀՀ–ում այսօր կաշխատեն մինչև 20.00–ն։ Երևանի թիվ 8026 ընտրատեղամասը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, իսկ թիվ 8031 ընտրատեղամասը՝ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում:
Հիշեցնենք` մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: