Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ օրվա ավարտին դեռ ընտրողների մեծ հերթ է պահպանվում

Հերթի մեջ դեռ հարյուրավոր (գուցե հազարի մոտ) մարդ կար, չնայած քվեարկության ավարտին 30 րոպեից պակաս ժամանակ էր մնացել։ Նրանցից շատերը, ըստ ամենայնի, չեն հասցնի քվեարկեն։
Sputnik
Մինչև օրվա վերջ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ նախագահական ընտրություններում քվեարկել ցանկացող ՌԴ քաղաքացիների հերթը պահպանվեց։ Օրվա ընթացքում հերթը ձգվում էր մոտ մեկ կիլոմետր՝ գրեթե ամբողջությամբ շրջապատելով դեսպանատան շենքը:
Ժամը 19:30-ին սահմանադրական իրավունքից օգտվելու սպասողների շարքերը մոտ կիսով չափ նոսրացել էին, բայց հարյուրավոր մարդիկ դեռ սպասում էին իրենց հերթին։
Նրանցից շատերը, ըստ երևույթին, չեն հասցնի քվեարկել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ Երևանում ՌԴ նախագահի ընտրություններն անցկացվում են երկու տեղամասերում ՝ ՌԴ դեսպանատանը և Էրեբունի ավիաբազայում (զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար): Գյումրիում տեղամասերը բացվել են 102-րդ ռազմաբազայում և ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ Սյունիքի մարզում քվեարկությունն անցկացվել է ժամկետից շուտ։
Մարտի 15-ից 17-ը Ռուսաստանում ընթանում է նախագահական ընտրությունների քվեարկությունը, այդ թվում՝ հեռավար ձևաչափով։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ Վլադիմիր Պուտինը (որպես ինքնառաջադրված թեկնածու), Վլադիսլավ Դավանկովը (Նոր մարդիկ կուսակցություն), Լեոնիդ Սլուցկին (ЛДПР) և Նիկոլայ Խարիտոնովը (Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցություն):