Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկելու եկածների հերթը շարունակում է մեծանալ։
Sputnik Արմենիայի թղթակցի նկարահանած կադրերում երևում է, որ մարդկանց հերթն արդեն կիլոմետրից ավելի է ձգվում։ ՌԴ դեսպանության շենքի մուտքից սկսվող հերթը շարունակվում է մինչև Երևանի քաղաքապետարան, այնուհետև մայթի երկայնքով ձգվում գրեթե մինչև հայտնի «Ձկան խանութ»։
Մարդիկ ժամերով պատրաստ են հերթ կանգնել՝ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու և նախընտրած թեկնածուի օգտին քվեն տալու համար։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից տեղեկացնում է, որ ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ ևս քվեարկելու եկած քաղաքացիների հերթ է։