ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ ՌԴ ՀՕՊ ուժերը Դոմոդեդովոյի շրջանում անօդաչու թռչող սարք են խոցել, որը թռչում էր Մոսկվայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին։
Քաղաքապետի խոսքով՝ տուժածներ չկան։
Նշենք, որ Մերձմոսկովյան շրջանում մեկ գիշերվա ընթացքում 4 ԱԹՍ է խոցվել։
Նախնական տվյալներով՝ Դոմոդեդովոյում ԱԹՍ-ի բեկորների անկման վայրում ավերածություններ և տուժածներ չկան։