Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Ձնապատ լեռներ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` լեռնային գոտիներում թաց ձյուն է սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին կգրանցվի 13-15, գիշերը` 4-6 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն