ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Եղեգնավան գյուղում տեղի ունեցած ՃՏՊ–ն
© Photo : Rescue Service of the MIA of RA
Պատահարը եղել է մարտի 15–ին` ժամը 23:49–ի սահմանում, ահազանգով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Եղեգնավան գյուղում տեղի ունեցած ՃՏՊ–ն
© Photo : Rescue Service of the MIA of RA
Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է մարտի 16–ին, ժամը 00։12-ին, մարվել՝ 00։30-ին: Այրվել է ավտոմեքենան։
Ավտոմեքենայում հայտնաբերվել է 30–ամյա Վ․ Բ․–ի դին։