«Սևան» ՔԿՀ դատապարտյալին տեսակցելու եկածի կոշիկների մեջ 20 փաթեթ թմրանյութ են գտել

Կոշիկների ներդիրների տակ թաքցված են եղել ափիոն, մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրանյութեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ «Սևան» տարածքային բաժնի ծառայողները դատապարտյալներից մեկի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացու կոշիկների մեջ թմրանյութ է թաքցված եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության լրատվության բաժինը։
Հ․ Բ․-ին անձնական խուզարկությամբ սպորտային կոշիկների ներդիրների տակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ 20 փաթեթ։
«Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 8․7 գրամ դարչնագույն, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, յուրահատուկ սուր հոտով և 10․3 գրամ սպիտակ, մեթամֆետամին թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածներ, ինչպես նաև՝ 14․3 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
«Սևան» ՔԿՀ դատապարտյալին տեսակցելու եկածի կոշիկների մեջ 20 փաթեթ թմրանյութ են գտել