Սերբիայում 8 մարդու են ձերբակալել կառավարությունից 43 հազար շքանշան գողանալու համար

Ոստիկաններ
Ձերբակալվածների շարքում նաև կանայք կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Սերբիայի ոստիկանությունը և Բելգրադի դատախազությունը ձերբակալել են ութ մարդու և հետախուզում հայտարարել ևս երկու կասկածյալի նկատմամբ՝ «Սերբիայի պալատ» կառավարական համալիրից 43 հազար շքանշան գողանալու համար: Տեղեկությունը հայտնում է Բելգրադի երրորդ հիմնական դատախազությունը։
Քրեական ոստիկանության վարչությունը դատախազության կարգադրությամբ լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալել է 1980-ից 1959 թվականներին ծնված վեց տղամարդու և երկու կնոջ, ևս երկու տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
«Ըստ մեղադրանքի՝ «Սերբիայի պալատի» աջ թևում գտնվող շքանշանների գրասենյակից 10 անձ համատեղ կատարել են պետական գույքի ծանր գողություն՝ 43 հազար բացառիկ բարձրարժեք շքանշան։ Կասկածյալները ցուցմունք են տվել», - նշել է վերահսկիչ մարմինը։
Ձերբակալվածներից չորսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսներին արգելվել է հեռանալ երկրից։
Գյումրիում գողացված մեքենան հասցրել են 2 անգամ վաճառել. կան ձերբակալվածներ