Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը քվեարկել են նախագահական ընտրություններում: Բարձրաստիճան զինվորականներն իրենց քաղաքացիական պարտքը կատարել են Հարավային ռազմական օկրուգի տեղամասերից մեկում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ներկայիս նախագահական ընտրությունները բնութագրվում են երկու հիմնական նորամուծություններով՝ եռօրյա և հեռավար էլեկտրոնային քվեարկությամբ: Առաջին անգամ պետության ղեկավարի ընտրություններն անցկացվում են երեք օրվա ընթացքում՝ մարտի 15–17–ը։
Ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին և Պետդումայի Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հանձնաժողովի նախագահ, կոմունիստ Նիկոլայ Խարիտոնովը: