Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը մասնակցել է Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկությանը: Այս մասին ասվում է պատրիարքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Պետության ղեկավարի ընտրություններն անցկացվում են երեք օրվա ընթացքում՝ մարտի 15–17–ը։
Ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին և Պետդումայի Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հանձնաժողովի նախագահ, կոմունիստ Նիկոլայ Խարիտոնովը: