ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսական «Ozon» հարթակը Երևանում իր առաջին համաժողովը կանցկացնի գործարարների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Ozon» ընկերությունից։
Նախատեսվում են փորձագիտական քննարկումներ Հայաստանում էլեկտրոնային առևտրի և մարկետփլեյսի զարգացման ժամանակակից միտումների վերաբերյալ, ընկերության ներկայացուցիչները կպատասխանեն գործարարների հարցերին (ինչպես բիզնես սկսել օնլայն վաճառքում և ինչ վաճառել, ինչպես ապրանքի գրավիչ քարտ ստեղծել, ինչպես խնայել լոգիստիկայի վրա և ուղարկել իրենց ապրանքները Ռուսաստան, ինչպես բացել պատվերների ստացման կետ և շահույթ ստանալ):
«Ozon»–ը Հայաստանի շուկա է մտել 2023 թվականի հուլիսին։ Հայաստանում այժմ գործում է մեկ տեսակավորման կենտրոն։ 2 հազար քառակուսի մետր մակերեսով լոգիստիկ օբյեկտը գործարկվել է անցյալ տարի Երևանում, այն ապահովում է պատվերների ընդունումն ու մշակումը, դրանց կոմպլեկտավորումն ու փաթեթավորումը, ինչպես նաև վերադարձի հետ աշխատանքը:
Ընկերությունն ունի իր լոգիստիկ ենթակառուցվածքը Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում: