Մարտի 1–8–ը կենցաղային տեխնիկայի 5 խոշոր ընկերության հասույթը կազմել է 1 մլրդ 108 մլն դրամ

Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 26․4 %–ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. 2024 թ․ մարտի 1–8–ը կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող 5 խոշոր հարկ վճարողների ֆիսկալ հասույթը կազմել է 1 մլրդ 108 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ ՊԵԿ—ի գնահատմամբ` այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 232 մլն դրամով կամ 26․4 %–ով։
«Ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թ. մարտի 8–ին կազմել է շուրջ 215 մլն դրամ, ինչը 2023 թ. նույն օրվա համեմատ աճել է 50 %–ով»,– նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտում գործող հարկ վճարողներին, ապա նրանց մոտ ֆիսկալ հասույթը 2024 թ. մարտի 8–ին կազմել է շուրջ 135 մլն դրամ, ինչը 2023 թ. նույն օրվա համեմատ աճել է 16 %–ով։
Հունվարին 92 հարկ վճարող է տուգանվել չգրանցված աշխատողներ պահելու համար. ՊԵԿ