Ռյազանի նավթագործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ–ի հարձակման հետևանքով. կան տուժածներ

Շրջանի ղեկավարի խոսքով ՝ հրդեհի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները:
Sputnik
Ռյազանի նավթագործարանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, նախնական տվյալներով ՝ կան տուժածներ: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Պավել Մալկովը։
«Ռյազանի նավթագործարանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ։ Դեպքի վայրում եմ, այստեղ աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները», - ասված է շրջանի ղեկավարի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռյազանի միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ քաղաքային նավթագործարանում այրվում է կայանքը, աշխատում են հրշեջները:
Լենինգրադի մարզում ԱԹՍ է ոչնչացվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից. նահանգապետ