Նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումային կենտրոն
Ներդրվելու է նաև կայքի միջոցով շահառուների սպասարկումն արհեստական բանականության կիրառմամբ գործիք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Ներդրումների աջակցման «Էնթերփրայզ Արմենիա» կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և կենտրոնի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են 2023 թվականին իրականացված աշխատանքների մասին:
Մասնավորապես՝ նշվել է, որ 2023 թվականի ընթացքում կենտրոն են դիմել ավելի քան 410 օտարերկրյա և հայաստանյան ներդրողներ: Աշխատանքներ են տարվել 140-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ, որոնցից 60-ը միայն ներգրավվել են 2023 թվականի ընթացքում: Հաշվետու տարում Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել են 24 նոր ներդրումային ծրագրեր, որոնցից նախատեսվող ներդրումների ծավալը շուրջ 800 միլիոն դոլար է: Ըստ պատասխանատուների, 2020 թվականից՝ կենտրոնի հիմնումից ի վեր, վերջինիս աջակցությամբ մեկնարկել են ընդհանուր առմամբ 51 ներդրումային ծրագրեր, որոնց ծավալը հասնում է 1 մլրդ 140 մլն դոլարի:
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումային կենտրոն
Տեղեկացվել է, որ հիմնվել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի նոր կայքը, որտեղ տարբեր լեզուներով մանրամասն տեղեկատվություն է առկա Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորությունների, ներդրողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ, սոցիալ-տնտեսական ինդեքսների և ռեյթինգների համեմատական պորտալ: Ներդրվելու է նաև կայքի միջոցով շահառուների սպասարկումն արհեստական բանականության կիրառմամբ գործիք: