«Միասին» շարժումն իր հաջորդ ակցիան կանցկացնի մարտի 27-ին

Ներկայումս ընդդիմությունն աշխատում է ազգային գաղափարախոսությամբ ձևավորված ծրագրի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. «Միասին» շարժումը գործող վարչապետի հրաժարականի պահանջով իր հաջորդ ակցիան կանցկացնի մարտի 27-ին:
Այս մասին Երևանում կայացած հանրահավաքում հայտարարեց շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով ՝ շարժումը մտադիր չէ կանգ առնել և ամեն ինչ անելու է արդյունքի հասնելու համար: Ընդդիմադիր ուժը խոստացել է նաև «վճռական գործողություններ»։
Սարգսյանը նաև նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում մտադիր են հանդիպումներ անցկացնել Հայաստանի մարզերում:
Ներկայումս նրանք աշխատում են ազգային գաղափարախոսության վրա հիմնված ծրագրի ստեղծման վրա: