Հայտնի է՝ ինչ երգ կներկայացնի «Լադանիվան» «Եվրատեսիլ 2024»-ում

Sputnik
«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում «Jako» ստեղծագործությամբ։
Տեսահոլովակն արդեն տեղադրվել է «Եվրատեսիլ 2024»-ի յութուբյան պաշտոնական ալիքում։
Նշենք, որ «Եվրատեսիլ-2024»-ը կանցկացվի մայիսի 7-11-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում, Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին։
Հիշեցնենք` «Եվրատեսի-2023»–ում Հայաստանի պատվիրակը Բրյունետն էր, որը ներկայացել էր «Future lover» երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14–րդ տեղը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող երգչուհի Լորենը։