Գազայում ավելի շատ երեխա է սպանվել, քան վերջին 4 տարվա բոլոր պատերազմներում․ ՄԱԿ

Պաղեստիցի երեխա
ՄԱԿ-ի գործակալության հաշվարկներով՝ Գազայում զոհված երեխաների թիվը գերազանցում է 12 300-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում իսրայելական հարձակումների զոհ դարձած երեխաների թիվը գերազանցում է վերջին 4 տարվա ընթացքումամբողջ աշխարհի պատերազմներում զոհված երեխաների ընդհանուր թիվը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին:
X–ի միկրոբլոգում նա պատմել է Գազայի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհված երեխաների մասին` նշելով, որ դա ցնցող վիճակագրություն է։
«Սա պատերազմ է երեխաների դեմ։ Սա պատերազմ է երեխաների ապագայի համար»,- ընդգծել է Լազարինին։
Վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31200–ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ զոհերի զգալի մասը կանայք և երեխաներ են:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայում հրադադար հաստատել