Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը տուն կգնա. խափանման միջոցը փոխվել է

Արուսյակ Ալեքսանյան
Դեռ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին դատարանը որոշել էր նրա կալանքը երկարաձգել 3 ամսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Վկաների գերակշիռ մասը հարցաքննվել են, մնացել է ևս 2 վկա, բայց դատարանը համարել է, որ նրանց նկատմամբ ազդեցություն չի կարող լինել։ Հետևաբար ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2022-ի հոկտեմբեր 19–ին։ Նրան պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Ալեքսանյանի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր։ Այդ ընթացքում նրա առողջական վիճակը վատթարացել է։
2023 թվականի դեկտեմբերի 18-ին դատավոր Վահե Դոլմազյանը որոշել էր Արուսյակ Ալեքսանյանի կալանքը 3 ամսով երկարաձգել ու փորձաքննություն էր նշանակել որոշելու համար, թե ինչ հիվանդություններ ունի Ալեքսանյանը, ինչպիսին է դրանց բնույթը