ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
Տեղեկությունը հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի, հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բոնոյին ընդունել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։