Այսօրն առանց տեղումների կլինի. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 14-16, երեկոյան՝ 10-12 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկը, առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 14-16, երեկոյան՝ 10-12 աստիճան։