Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի հարակից հատվածում

Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Sputnik
Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի հարակից հատվածում, որի ծուխը նկատելի է Երևանի փողոցներից։ Sputnik Արմենիային ՆԳՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանությունը ահազանգ է ստացել 19։02–ին։
«Այրվում է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, հիմնականում՝ եղեգ»,– հայտնել են ոստիկանությունից։
Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։