Իվանովոյի մարզում ռուսական ԻԼ-76 է կործանվել

Այրվող շարժիչով ինքնաթիռի կադրերը հրապարակել են ականատեսները։
Sputnik
Իվանովոյի մարզում օդ բարձրանալիս ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Աղետի պատճառ է դարձել ինքնաթիռի թռիչքի ժամանակ շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։
Ինքնաթիռում եղել է 15 մարդ՝ անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ բոլորը մահացել են։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը մեկնել է «Իվանովո» օդանավակայան։