ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված հայերից ավելի քան 11 000–ը Հայաստանում աշխատանք է գտել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մեր վերջին տվյալներով` 11000–ից ավելի մարդ արդեն ներգրավված է ֆորմալ զբաղվածության մեջ, ինչը, բնականաբար, իր դրական ազդեցությունն է ունենում աշխատաշուկայի ընդլայնման տեսանկյունից»,– ասաց Գալստյանը։
Նշենք, որ 2023թ–ի նոյեմբերի տվյալներով` ՀՀ–ում աշխատանքային պայմանագիր էր կնքել ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 քաղաքացի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։