Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է ՌԴ Կուրսկի շրջանի գյուղը. երկու մարդ վիրավորվել է. մարզպետ

Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է ՌԴ Կուրսկի շրջանի գյուղը
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՌԴ Կուրսկի մարզի Գոնչարովկա գյուղի ուղղությամբ ուկրաինական գնդակոծության հետևանքով երկու մարդ է տուժել: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտը։
«Այսօր Ուկրաինայի կողմից գնդակոծվել է Սուջանի շրջանի Գոնչարովկա գյուղը։ Բնակիչներից մեկը ծանր վիրավորում է ստացել, մյուս բնակչուհին կոնտուզիա է ստացել։ Նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվում», – նշել է Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։
Բացի այդ, վնասվել են մի տուն ու մի ավտոմեքենա։
Տարածաշրջանի ղեկավարը խոստացել է օգնություն ցուցաբերել վերականգնման և վերանորոգման գործում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանություն, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար:
Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։