Մահացել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Մորգունովան

Սվետլանա Մորգունովան. Արխիվային լուսանկար
Հայտնի հաղորդավարի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 12-ին Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Երեկ 84 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Սվետլանա Մորգունովան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մորգունովայի մահվան պատճառը արյան թրոմբն էր, որը պոկվեց», - ասել է Վերա Մուսատովան` Մորգունովայի մտերիմ ընկերուհին:
Հեռուստահաղորդավարի զարմիկը՝ Տագանսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Իլյա Սվիրիդովը, ասել է, որ Մորգունովայի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը։
Սվետլանա Մորգունովան Ռուսաստանի ժողովրդական արտիստ է և ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ: 1961 թվականից աշխատել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում որպես հաղորդավար։ Նա վարում էր «Կապույտ լույս» և «Առավոտյան փոստ» հաղորդումները: