Իրանում տոնակատարությունների ժամանակ 8 մարդ է մահացել, 330-ը՝ տուժել

Տոնակատարություն
28 մարդ զրկվել է վերջույթներից, 159-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Իրանում Չահարշանբե-Սուրի կոչվող տոնակատարության ժամանակ 8 մարդ է մահացել, ևս 330-ը՝ վնասվածքներ ստացել: Տեղեկությունը հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը։
Նշվում է, որ 28 մարդ զրկվել է վերջույթներից, 159-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, ևս 113-ը`աչքերի այրվածքներ: Գործակալության տեղեկություններով՝ 11 մարդ հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են:
Չահարշանբե-Սուրին կրակի տոն է, որի հաջորդում է իրանական Նոր տարին՝ Նովրուզը (տոնում են մարտի 21-ին)։ Տոնը խորհրդանշում է գարնան գալուստը և բնության վերածնունդը։ Տոնակատարությունները մեկնարկում են 2-3 շաբաթ առաջ: Երեկոյան ժամերին իրանցիները փողոցներում խարույկ են վառում և ցատկում դրանց վրայով։