«Միսս աշխարհի» թագն այս տարի բաժին է հասել Չեխիայի ներկայացուցչին

Մրցույթի եզրափակիչն անցկացվել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Չեխիան ներկայացնող 23–ամյա մոդել Քրիստինա Պիշկովան հաղթել է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում։
Պիշկովան սովորում է իրավագիտության և բիզնեսի կառավարման ոլորտում: Նա խոսում է անգլերեն, լեհերեն, սլովակերեն և գերմաներեն, սիրում է ֆլեյտա և ջութակ նվագել։
Քրիստինա Պիշկովան
Նշենք, որ Քրիստինա Պիշկովան Չեխիայի երկրորդ ներկայացուցիչն է, որ դառնում է «Միսս աշխարհ»։ 2006թ.–ին այս տիտղոսը նվաճել էր Տատյանա Կուհարժովան։
«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի եզրափակիչն անցկացվել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում։ Մասնակցել է 116 աղջիկ։