Բոսֆորի նեղուցը փակվել է ուժեղ մառախուղի պատճառով

Նեղուցում նավարկությունը դադարեցվել է կիրակի օրվանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Ստամբուլում ուժեղ մառախուղի պատճառով Բոսֆորի նեղուցով նավերի երթևեկությունը դադարեցվել է երկու ուղղություններով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նեղուցում նավարկությունը դադարեցվել է կիրակի օրվանից, հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը։
Գործակալության հաշվարկներով ՝ Բոսֆորով անցման հերթում 301 նավ կա, այդ թվում՝ ռուսական դրոշով։