Յուրի Գագարինն այսօր կդառնար 90 տարեկան. տեսանյութ

Գագարինը 27 տարեկանում միլիոնավոր մարդկանց կուռքը դարձավ։
Sputnik
Ուղիղ 90 տարի առաջ՝ 1934 թվականի մարտի 9-ին, ծնվեց Յուրի Գագարինը, որի մասին 27 տարի անց պիտի խոսեր ամբողջ աշխարհը։
ԽՍՀՄ օդաչու–տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս, առաջին կարգի ռազմական օդաչու, ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի գնդապետ Յուրի Գագարինը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկ մարզի Կլուշինո գյուղում (ներկայում Գագարինի շրջան)։
1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինն աշխարհի պատմության մեջ դարձավ առաջին մարդը, որը տիեզերք թռավ։ Նա ամբողջական պտույտ կատարեց Երկրի շուրջը և թռիչքից 108 րոպե անց վայրէջք կատարեց Սարատովի մարզի Էնգելս քաղաքի շրջանում:
Գագարինը մահացել է 1968 թվականի մարտի 27-ին Վլադիմիրսկի մարզի Կիրժաչսկովո շրջանի Նովոսյոլովո գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Նա այդ ժամանակ ուսումնական թռիչք էր կատարում ՄիԳ–15ՈւՏԻ ինքնաթիռով։
Գաղտնազերծվել է Յուրի Գագարինի անձնական գործը