ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում նշել են «Երկրի որդու»՝ առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի 90-ամյակը։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տունը:
Գյուղում յուրաքանչյուր դպրոցական գիտի երկրի առաջին տիեզերագնացի կենսագրությունը, և բոլորը միասին նշում են նրա ծննդյան օրը:
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան գրքեր է փոխանցել դպրոցի գրադարանին։
Հիշեցնենք` 1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինն աշխարհի պատմության մեջ դարձավ առաջին մարդը, որը տիեզերք թռավ։ Նա ամբողջական պտույտ կատարեց Երկրի շուրջը և թռիչքից 108 րոպե անց վայրէջք կատարեց Սարատովի մարզի Էնգելս քաղաքի շրջանում:
Գագարինը մահացել է 1968 թվականի մարտի 27-ին Վլադիմիրսկի մարզի Կիրժաչսկովո շրջանի Նովոսյոլովո գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Նա այդ ժամանակ ուսումնական թռիչք էր կատարում ՄիԳ–15ՈւՏԻ ինքնաթիռով։