ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Դժվար կլինի խուսափել նոր պոտենցիալ հիվանդության առաջացումից, որը կոչվում է X հիվանդություն։ Այսօր կայացած ասուլիսում այս հայտարարությունն է արել ՉԺՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման պետական վարչության ղեկավար Վան Հաշենը, որի խոսքը մեջբերում է չինական «Պենպայ» պարբերականը:
Ավելի վաղ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում քննարկվել էր Х հիվանդությունը, որը զոհերի թվով կարող է 20 անգամ գերազանցել կորոնավիրուսի համավարակը:
«Չնայած «X հիվանդության» առաջացումից դժվար է խուսափել, բայց համավարակը հնարավոր կլինի կանխել և կառավարել», - ասել է Վան Հեշենը:
Նրա խոսքով՝ X հիվանդության կարևորագույն հատկանիշներն են բարձր պաթոգենությունը, տարածման բարձր արագությունը, այն հեշտությամբ մուտացիայի է ենթարկվում, ընդ որում՝ շատ դժվար է կանխատեսել նոր պաթոգենի առաջացման տեղն ու ժամանակը:
Վան Հաշենը, հղում անելով փորձագետներին, նշել է, որ X հիվանդությամբ պայմանավորված համավարակի ռիսկը շարունակում է աճել կլիմայի գլոբալ փոփոխության արագացման, մարդու գործունեության ծավալների ընդլայնման և հարուցիչների միջտեսակային փոխանցման հաճախակիացման պատճառով: