Ինչպիսի՞ եղանակ է սպասվում կանանց տոնին

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 8-9-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին արևմտյան է 2-4 մ/վ արագությամբ, մարտի 8-9-ին՝ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 8-ի, 9-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 8–ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6...+8 աստիճան։