Հնդկաստանում առաջին թռչող տաքսին կգործարկվի 8 ամսից

Չնայած դժվարություններին, ePlane ընկերությունը զգալի արդյունքների է հասել թռչող տաքսիների ստեղծման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հնդկաստանի առաջին թռչող տաքսին՝ e200-ը, իր անդրանիկ թռիչքը կկատարի 7-8 ամսից՝ սկիզբ դնելով քաղաքային շարժի նոր դարաշրջանին ոչ միայն Հնդկաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Այս մասին News18-ին ասել է ePlane-ի հիմնադիր Սաթյա Չակրավարտին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Օդային տաքսի ստեղծելու հնդկական նախագծի շրջանակներում խնդիր է դրվել հաղթահարել լուրջ տեխնիկական և լոգիստիկ խնդիրները և ստեղծել կոմպակտ և արդյունավետ թռչող տաքսի, որը կարող է հաղթահարել Հնդկաստանի քաղաքային լանդշաֆտների բարդությունները:
«Մենք ստիպված էինք թռչող տաքսին շատ կոմպակտ դարձնլ, որպեսզի այն կարողանա վայրէջք կատարել սահմանափակ տարածքներում և թռչել ծանրաբեռնված Հնդկաստանի օդային տարածքում», - ասել է Չակրավարտին:
Նրա խոսքով ՝ չնայած դժվարություններին, ePlane ընկերությունը զգալի արդյունքների է հասել թռչող տաքսիների ստեղծման գործում, ներառյալ e50 նախատիպի հաջող փորձնական թռիչքները: Մանրամասնելով e200-ի անվտանգության առանձնահատկությունները ՝ Չակրավարտին առանձնացրել է փրկարարական համակարգերի մի քանի մակարդակներ, որոնք ուղղված են ուղևորներին պաշտպանելու տարբեր սցենարներում, որպեսզի ապահովեն փափուկ վայրէջք արտակարգ իրավիճակների դեպքում: Բացի այդ, թռչող տաքսին ի վիճակի է պահպանել բարձրացնող ուժն ու կայունությունը նույնիսկ անբարենպաստ պայմաններում:
Գերմանիայում 5-տեղանոց անվարորդ թռչող տաքսի են փորձարկել. տեսանյութ
Ընկերության հիմնադրի խոսքով՝ թռչող տաքսի ծառայությունների արժեքը սովորական տաքսի ծառայություններից թանկ կլինի ընդամենը կրկնակի անգամ։ Ինչ վերաբերում է նախագծի ընդլայնմանը Հնդկաստանից դուրս, ePlane-ի ղեկավարը կանխատեսել է գլոբալ ռեզոնանս e200 տեխնոլոգիայի համար՝ միջազգային շուկաներում որպես մրցակցային առավելություններ նշելով դրա մատչելիությունն ու օգտագործման հեշտությունը: