Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի թաեքվոնդոյի առաջնությունում

Մրցաշարն ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր ստանալու հնարավորություն է ընձեռում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Եվրոպայի թաեքվոնդոյի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան։
Մեդալների համար կպայքարեն Սայդալի Ալիևը (58 կգ), Նինա Ուրգանաևան (67 կգ) և Սարգիս Սարգսյանը (68 կգ)։
Սաիդալի Ալիևն ու Նինա Ուրգանաևան ծնվել են Դաղստանում, ռուսական մրցաշարերի բազմակի մրցանակակիրներ են, այս տարվանից սկսել են հանդես գալ Հայաստանի կազմում` Փարիզում կայանալիք 2024 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։