Ծնունդներ ու մահեր, ամուսնություններ և ամուսնալուծություններ. հայտնի են հունվարի թվերը

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է հունվար ամսվա ժողովրդագրական տվյալները։
Sputnik
Հայաստանում ծնելիության մակարդակը 2024 թվականի հունվարին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,7 տոկոսով։
Համաձայն դրանց `2024–ի առաջին ամսում ծնվել է 3108 երեխա՝ նախորդ տարվա 3229 նորածնի դիմաց։
Հակառակ ծնունդների` հաշվետու ժամանակահատվածում մահերի թիվն է ավելացել` 2571 մարդ, ինչը 3%-ով ավելի է 2023 թվականի հունվարի ցուցանիշից, այն ժամանակ մահացել են 2489–ը։
Նմանօրինակ ցուցանիշներ են գրանցվել նաև ամուսնության և ամուսնալուծության դեպքում` անցած տարվա հունվարի համեմատ ամուսնությունները նվազել են 6,5 տոկոսով, իսկ ամուսնալուծություններն ավելացել են 5.1 տոկոսով։