Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին նստել է ինքնաթիռի ղեկին, այս անգամ՝ Կրասնոդարի բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանում:
Դրանից հետո նա հանդիպել է Կրասնոդարի բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանի շրջանավարտ աղջիկների հետ ու նշել, որ իրականում միայն մոտոդելտապլանն է վարել, մնացածը մարզասարքեր են եղել։
«Բայց այնտեղ էլ պետք էր սովորել, որովհետև երկինքը լուրջ բան է։ Մենք բարձր չէինք թռչում, մոտ 400 մետր, բայց նույնիսկ այնտեղ, երբ քամին փչում է, այն անմիջապես ցնցվում է»:
Աղջիկ օդաչուների հետ զրույցում Պուտինը խոստովանել է, որ փորձում է չցուցադրել զգացմունքներ հատուկ ռազմական գործողության զինծառայողների հետ հանդիպումների ժամանակ, սակայն նման հանդիպումներն իր համար ամենազգացմունքայինն են:
«Առավել վառ իրադարձությունները, իհարկե, հանդիպումներն են մեր տղաների կամ կանանց հետ, մեր աղջիկների հետ, որոնք ծառայում են հատուկ ռազմական գործողության գոտում, կամ նրանց ընտանիքների անդամների հետ։ Ես, անկեղծ ասած, փորձում եմ էմոցիաներ չցուցադրել, բայց, միևնույն է, այդ իրադարձությունները,այդ հանդիպումներն առավել վառ զգացմունքային երանգ են կրում», - ասել է նա։
Փետրվարի վերջին Պուտինը Կազան այցելության ժամանակ կես ժամանոց թռիչք է կատարել արդիականացված ռազմավարական Տու-160Մ հրթիռակրի վրա։ ՌԴ նախագահը թռիչքի ժամանակ եղել է ղեկին։ Նրա կողքին գլխավոր օդաչուն էր։