ՀՀ–ում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` լեռնային շրջաններում ձյուն կգա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն, գիշերը` 2-4 աստիճան ցուրտ։
Եղանակի տեսություն