Գագիկ Խաչատրյանը շտապօգնության մեքենայով բերման է ենթարկվել դատարան

Գագիկ Խաչատրյան
Նիստն ընթանում է փակ դռների հետևում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը շտապօգնության մեքենայով բերման է ենթարկվել դատարան։ Նա նիստերի դահլիճ է ներկայացվել փակ մուտքով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Նիստը դռնփակ է. նրա պաշտպան Երեմ Սարգսյանն է այդ ռեժիմով քննելու միջնորդություն ներկայացրել: Պատճառը, ըստ պաշտպանի, այն է, որ Խաչատրյանը չի ցանկանում, որ նման առողջական վիճակով տեսանկարահանում իրականացվի։
Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար:
Գագիկ Խաչատրյանից ու նրա 25 մտերիմներից 210 միավոր անշարժ գույք կբռնագանձվի