Պուտինն ասել է` ինչով է ՌԴ–ն տարբերվում այլ երկրներից

ՌԴ նախագահ Պուտինը պատասխանել է Երիտասարդության փառատոնի մասնակիցների հարցերին և խոսել ՌԴ–ի և այլ երկրների տարբերության մասին:
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում անցկացվող Երիտասարդության համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և այլ երկրների միջև տարբերությունը մշակութային, կրոնական և ավանդույթների բազմազանությունն է։
«Եվ այս ամենը միասին սա մի տարածք է, որը մեզ թույլ է տալիս տարեցտարի տասնամյակից տասնամյակ, հարյուրամյակից հարյուրամյակ ոչ միայն գենետիկ կոդ փոխանցել միմյանց, քանի որ Ռուսաստանի տարածքում շատ խառնամուսնություններ են լինում, այլև մշակութային կոդ փոխանակել... Ստեղծվում է որոշակի համայնք, միասնական ռուսական ազգ»,-ընդգծել է Պուտինը։
Ավելի վաղ Պուտինը խոսել էր Միացյալ Նահանգների միաբևեռ աշխարհի սկզբունքով կառուցված քաղաքականության մասին և այն սխալ անվանել։
Երիտասարդության համաշխարհային փառատոնն անցկացվում է մարտի 1-7-ը «Սիրիուս» դաշնային տարածքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: Փառատոնի կազմակերպիչը «Ռոսմոլոդյոժ»–ն է։
ՌԻԱ Նովոստին Երիտասարդության համաշխարհային փառատոն-2024-ի գլխավոր տեղեկատվական գործընկերն է:
Պուտինը Սոչի մեկնած օտարերկրացի ուսանողներին խորհուրդ է տվել ավելի տաք հագնվել