Գեղարքունիքի բնակիչները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը

Փակ ճանապարհ. արխիվային լուսանկար
Մարտունու քաղաքապետը 5 օր ժամանակ խնդրեց գյուղացիներին պատասխան տալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Գեղարքունիքի բնակիչներն այսօր կարճ ժամանակով փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը։
Նրանք դժգոհ են իշխանություններից, քանի որ չեն կարողանում վաճառել իրենց գյուղմթերքը` կարտոֆիլը, կաղամբը. պահանջարկը փոքր է, գինը` ինքնարժեքից ցածր։ Իսկ կառավարությունը չի աջակցում իրենց արտադրանքը սպառելու հարցում։
Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը 5 օր ժամանակ խնդրեց գյուղացիներին պատասխան տալու համար։
Դրանից հետո ցուցարարները բացեցին ճանապարհը։
ՊԵԿ–ն արդեն քննարկման է ներկայացրել «խոպանչիներին» վերաբերող նախագիծը