Արտակարգ դեպք Տուվայի ՋԷԿ-ում. ավելի քան 20 մարդ է տուժել

Շարունակվում են տարածաշրջանի վարչական կենտրոն Կիզի, տուժածների բժշկական տարհանման միջոցառումները։
Sputnik
Ռուսաստանի Տուվայի Շագոնարսկի ՋԷԿ-ում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովի խոսքով՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժել է 23 մարդ, 15-ը հոսպիտալացվել են, 6-ը ծանր վիճակում են։
Ավելի վաղ հանրապետության ղեկավար Վլադիսլավ Խովալիգը նշելէր, որ 8 տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր հիմունքներով:
Շարունակվում են տարածաշրջանի վարչական կենտրոն՝ Կիզիլ, տուժածների բժշկական տարհանման միջոցառումները։