Վահագն Վերմիշյանն ազատ կարձակվի

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը 2023 թվականին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն ազատ կարձակվի: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո Վերմիշյանն ազատ կարձակվի։ Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդությունը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ 2023 թվականի մայիսին նա դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։