Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձրանալ. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 4-ի և 6-ի գիշերը, 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-4 մ/վ արագությամբ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 4-5-ին, 6-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում մարտի 4–ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։