Մարտի 8-ին Երևանի մետրոն ու հասարակական վերգետնյա տրանսպորտը կանանց համար անվճար կլինեն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Մարտի 8-ին Երևանի մետրոպոլիտենով, MAN, Zhong tong, Higer, «Գազել Սիթի» ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղևավարձի գումար չի գանձվելու։
Այս մասին գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշվեց նաև, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կառույցների՝ շուրջ 15.000 կին գործընկերներին կտրամադրվեն մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր։
Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավելի տոմս՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար։