Իրանը Կատարի ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացրել է «Էրլիկոն» զենիթահրթիռային համակարգը

Այս զենիթային զինատեսակը լայնորեն օգտագործվում է Իրանի ռազմածովային ուժերի նավերում։
Sputnik
Իրանի իշխանությունները Կատարում ընթացող DIMDEX-2024 սպառազինությունների ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացրել են «Էրլիկոն» նավային ավտոմատ համակարգչայնացված զենիթային հրազենը: Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Նշվում է, որ «Էրլիկոն» 20 մմ զենիթային զինատեսակը պատրաստել է Իրանի ՊՆ-ին կից Պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը:
Հայաստանը Հնդկաստանից կարող է գնել «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր. ԶԼՄ
Այս զենիթային զենքը լայնորեն կիրառվում է Իրանի ռազմածովային ուժերի նավերի վրա։ Դրա թիրախային հեռահարությունը (օդային թիրախների ուղղությամբ արդյունավետ կորագիծը) հասնում է 2 հազար մետրի, հրազենը րոպեում 900-1000 կրակոց է արձակում։