Հունաստանի պաշտպանության նախարարն արդեն Հայաստանում է

Նիկոս Դենդիասը Հայաստան է ժամանել Սուրեն Պապիկյանի հրավերով։
Sputnik
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունն արդեն Հայաստանում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Դենդիասը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։
Նրան դիմավորել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Հիշեցնենք` Պապիկյանը 2023 թվականի դեկտեմբերին Հունաստանում հանդիպել էր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։